Լեգենդար Պելեն շնորհավորել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պաշտոնական խաղերում խփած գոլերի իր ռեկորդը գերազանցելու կապակցությամբ։
«Կրիշտիանու՛, կյանքը միայնակ պայքար է, բոլորը անցնում են իրենց ճանապարհը։ Ու ինչ գեղեցիկ ճանապարհով ես դու անցնում։ Ես շատ եմ հիանում քեզնով։ Ես սիրում եմ նայել քո խաղը, ինչը ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ։
Շնորհավորում եմ իմ՝ պաշտոնական խաղերում գոլերի ռեկորդը գերազանցելու կապակցությամբ։ Միակ ափսոսանքս է, որ այսօր չեմ կարող գրկել քեզ։ Բայց ես կթողնեմ այս նկարն այստեղ քո պատվին՝ մեծ քնքշությամբ ու որպես խորհրդանիշ մեր ընկերության, որն արդեն կա երկար տարիներ»,-գրել է Պելեն Facebook-ում։