«Ռոման» ակտիվորեն հետաքրքրություն է ցուցաբերում «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի նկատմամբ: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականը:
Վերջերս հաղորդվում էր, որ «Ֆիորենտինան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 21-ամյա ֆուտբոլիստի հետ: