«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը ցանկանում է դառնալ «Սելթիկի» գլխավոր մարզիչը: Այս մասին հաղորդում է Sun-ը:
Աղբյուրի համաձայն, Գլազգոյի ակումբը նախկինում Քինին առաջարկել էր գլխավոր մարզչի պաշտոնը, բայց անցած տարիներին մասնագետը հրաժարվում էր: Նշվում է, որ այսօր 49-ամյա մարզիչը պատրաստ է ակումբից առաջարկ ընդունել:
«Սելթիկում» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնում Նիլ Լենոնին պաշտոնանկ անելուց հետո: