Լիդսի «Էլանդ Ռոուդ» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Լիդս»-«Չելսի» հանդիպումը, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
«Չելսին» Թոմաս Տուխելի գլխավորությամբ բոլոր մրցաշարերում արդեն անպարտել է 12 խաղ անընդմեջ, ինչը հանդիսանում է գլխավոր մարզչի՝ ամենատևական անպարտելի մեկնարկն ակումբի պատմության մեջ:
Այս մասին հայտնում է Opta Sport-ը:
12 — Thomas Tuchel is unbeaten in all 12 of his games in charge of Chelsea in all competitions, the joint-longest unbeaten start by a manager in the club’s history (Felipe Scolari also 12). Bounce. pic.twitter.com/mJ8V91wObe
— OptaJoe (@OptaJoe) March 13, 2021
Այս կերպ, Տուխելը կրկնել է Լուիս Ֆելիպե Սկոլարիի՝ 2008 թվականին սահմանած ռեկորդը «Չելսիի» ղեկին:
«Չելսին» 29 խաղից հետո 51 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Լիդսը» 36 միավորով 11-րդ տեղում է: Անգլիայի առաջնության առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է 68 միավորով: