«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Լիդս Յունայթեդի» հետ գոլազուրկ ոչ-ոքին:
«Մենք բավականաչափ շատ պահեր ունեցանք, որպեսզի գոլ խփենք: Նորմալ խաղ էր, բայց երբեմն դժվար է լինում գոլ խփելը: Միշտ չես կարող ստանալ այն, ինչ ցանկանում ես, ու մենք պետք է քրտնաջան աշխատենք ու ավելի վտանգավոր լինենք մրցակցի տուգանայինում:
Այնքան էլ հաճելի չէր խաղալը, խոտածածկն էլ լավագույն վիճակում չէր, դա գործոն է: Վերջին 20 րոպեն մենք մեծ առավելություն ունեինք, դա էր մեր ժամանակը, բայց անհրաժեշտ է, որ ավելի շատ պահեր ստեղծենք մրցակցի դարպասի մոտ: Մենք մեծ ուժեր կորցրինք առանց գնդակի, այդ իսկ պատճառով հոգնեցինք, երբ «Լիդսին» փակեցինք իր կիսադաշտում:
Ընդհանուր առմամբ ես երջանիկ եմ:Նման խադաշտում այսպիսի թիմի դեմ մենք լավ պահեր ունեցանք ու վատ չխաղացինք, բայց իհարկե ցանկանում էինք հաղթել: Իմ ֆուտբոլիստները հիասթափված են, և դա լավ նշան է»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն: