«Ռեալի» պաշտպան Մարսելոն չի մասնակցի Լա լիգայի շրջանակում կայանալիք «Էլչեի» դեմ խաղին, հաղորդում է Cope-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի պաշտպանը մկանային անհարմարություններ ունի, ինչի պատճառով էլ առաջիկա հանդիպմանը չի հայտավորվել։
Մարսելոն բոլորովին վերջերս էր ապաքինվել վնասվածքից։ Սակայն ենթադրվում է, որ այս անգամ նրա վնասվածքը լուրջ չէ։