«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է թիմի հարձակվողներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի ապագայի մասին, ինչպես նաև անդրադարձել «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում հաղթելու մասին։
«Մբապեն ու Նեյմարը փարիզցիներ են, նրանք մնալու են Փարիզում ընդմիշտ։
Ինձ համար մեծ պատիվ է հայտնվել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Սա մնալու է պատմության մեջ, մենք խաղացինք ու դուրս մղեցինք պայքարից հիասքանչ թիմի»,-Խելաիֆիի խոսքն է մեջբերում RMC Sport-ը։