Сalciomercato-ն հայտնում է, որ «Միլանի» ղեկավարությունը որոշում է կայացրել հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկի ապագայի վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» ցանկանում է իր կազմում տեսնել լեհ հարձակվողին․ անգլիական ակումբը պլանավորում էր վարձակալել ֆուտբոլիստին, բայց միլանացիները հրաժարվել են նման գործարքից:
«Ռոսոներները» նախատեսում են վաճառել խաղացողին: «Միլանը» մտադիր է գործարքից գոնե 28-30 միլիոն եվրո ստանալ: