NBA-ի կանոնավոր առաջնությունում «Դալլաս Մավերիկսը» 115: 104 հաշվով հաղթեց «Սան Անտոնիո Սփըրսին»: Լուկա Դոնչիչը թրփլ-դաբլ ձեւակերպեց՝ 22 միավոր, 12 խափանում և 12 փոխանցում:
«Մեմֆիս Գրիզլիսը» 127: 112 հաշվով հաղթեց «Վաշինգտոն Վիզարդին»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը ճանաչվեց Յոնաս Վալանչինասը, ով դաբլ-դաբլ գրանցեց՝ 29 միավոր և 20 խափանում: Ջա Մորանտի հաշվին ևս մեկ դաբլ-դաբլ ՝ 21 միավոր և 10 փոխանցում: «Վիզարդզից» ամենաշատ միավորը վաստակել է Բրեդլի Բիլը՝ 21 միավոր: Ռասել Ուեսթբրուկը դաբլ-դաբլ գրանցեց՝ 20 միավոր և 10 փոխանցում: