«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն անձամբ գումար է բաժանել Մանչեսթերի անապահով երեխաներին: Այդ մասին հայտնում է The Sun-ը։
Այս դեպքը եղել է մինչ ֆուտբոլիստը սկսել է ակտիվորեն պայքարել երեխաների աղքատության դեմ:
Անգլիացու գործակալը խոստովանել է, որ իրեն անհանգստացնում էր Ռեշֆորդի անվտանգությունը, քանի որ նրա վրա կարող էին հարձակվել, երբ փողը բաժանում էր անմիջապես իր մեքենայի բաց պատուհանից:
Աշնանը Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը իր աջակցությունն էր հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ Մեծ Բրիտանիայում աղքատությունը վերացնելու արշավին, շարժում, որը ստացել է երկրի շատ հայտնի գործիչների հավանությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» աստղը պատասխանել էր Խանին. «Ես անում եմ այն, ինչ անում եմ Լիվերպուլի համար, ինչպես ամենուր: Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում երեխաները ունեն մեր օգնության կարիքը: Սա ինձանից շատ ավելի կարևոր է։ Ավելի կարևոր է քան ֆուտբոլը, քան քաղաքականությունը: Ժամանակն է, որ բոլորս սկսենք լսել մինյանց՝ մեր տեսակետները մրցակցության պատճառով մթագնելու փոխարեն… »: