Երևանի «Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Ալաշկերտը» ևս մեկ նշանակալի ձեռքբերում էր ունեցել` պայմանագիր ստորագրելով ֆրանսիացի կիսապաշտպան Վինսենտ Բեզեկուրի հետ:
27-ամյա ֆուտբոլիստը 2016-2019 թթ. հանդես է եկել ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող անվանի «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի կազմում:
Նախորդ տարին Բեզեկուրն անցկացրել է USL-ը ներկայացնող «Մայամիում»:
«Շատ ուրախ եմ «Ալաշկերտ» տեղափոխվելու կապակցությամբ, սա ինձ համար նոր և անչափ կարևոր մարտահրավեր է: Ցանկանում էի կարիերաս շարունակել եվրոպական առաջնությունում: Շատ լավ թիմ ունենք, վստահ եմ, որ կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները»,-ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի ֆեյսբուքյան էջը: