«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի արդյունքները, որում իր թիմը 1-0 հաշվով հաղթանակ տարավ «Ատալանտայի» նկատմամբ:
«Մենք նորից մոտակա հետապնդողի նկատմամբ 6 միավորի առավելություն ունենք: «Ինտերը» բոլորից ուշ էր խաղում ու հասկանում էր, որ իր անմիջական մրցակիցները հաղթել ու մոտեցել էին իրեն, այդ իսկ պատճառով ճնշումը միայն մեծացել էր: Բացի դա, «Ատալանտան» այն մրցակիցն է, որը միավորներ է խլում թոփ-ակումբներից:
Իմ կարծիքով՝ այսօրվա խաղին նրանք ավելի խելացի էին պատրաստվել, քան՝ նախորդ խաղերին, որովհետև, հավանաբար, փոքր-ինչ վախենում էին այն փաստից՝ «Ինտերը» գիտեր, թե ինչպես նրանց վնասել: Փաստացի, այսօր մենք «Ատալանտային» դուրս մղեցինք սկուդետոյի համար պայքարից … մեր միջև հիմա 13 միավորի տարբերություն կա: Ինձ համար «Ատալանտան» այն թիմն էր, որը ոչ միայն ձգտում էր Չեմպիոնների լիգայում տեղն ապահովելուն, այլև պայքարում էր չեմպիոնության համար»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
«Ինտերը» 26 խաղից հետո 62 միավոր է վաստակել ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Մոտակա հետապնդողը՝ «Միլանը» 56 միավոր ունի, իսկ եռյակը եզրափակում է «Յուվենտուսը»՝ 25 խաղից հետո վաստակած 52 միավորով: «Ատալանտան» 49 միավորով 5-րդ տեղում է: