«Լիվերպուլի» երկրպագուները ցանկանում են իրենց սիրելի թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
Անգլիական ակումբի երկու երկրպագուներ դրամահավաք են նախաձեռնել GoFundMe ծառայությունում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար: Անհրաժեշտ գումարը կազմում է 250 միլիոն ֆունտ ստեռլինգ (290,5 միլիոն եվրո):
«Քանի որ «Լիվերպուլը» բավարար գումար չունի նման տրանսֆերի համար, մենք մտածեցինք, որ կարող ենք դա վերցնել մեզ վրա և միջոցներ հայթայթել աշխարհի բոլոր երկրպագուներից:
Եկեք ցնցենք ֆուտբոլային աշխարհը: Աշխարհում կա մոտավորապես 100 միլիոն Լիվերպուլի երկրպագու: Եթե բոլորը մասնակցեն, մեկ երկրպագուի համար դա կարժենա ընդամենը 2,5 ֆունտ ստեռլինգ, և այդ ժամանակ մենք կարող ենք հավաքել այնքան գումար, որպեսզի բանակցենք Կիլիանի հետ: Եկեք միավորվենք երբևէ երկրպագուների կողմից ֆինանսավորվող առաջին և ամենամեծ տրանսֆերը կազմակերպելու համար: Եկեք պատմություն կերտենք», — ասված է երկրպագուների հաղորդագրության մեջ: