Մարտի 8-ի լույս գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ NBA «Բոլոր աստղերի» (All-Star) խաղը: Լեբրոն Ջեյմսի թիմը հաղթեց Քևին Դյուրանտի թիմին 170: 150 հաշվով (40:39, 60:41, 46:45, 24:25): Խաղն ավարտվեց Դեմիեն Լիլարդի դիտարժան նետմամբ խաղադաշտի գրեթե կեսից:
🚨⌚️ LOGO LILLARD CALLS GAME FROM HALFCOURT!
Dame’s 8TH three of the #NBAAllStar Game WINS it for #TeamLeBron! pic.twitter.com/9ZdsurzZBQ
— NBA (@NBA) March 8, 2021
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Միլուոկի Բաքսի» հարձակվող Յանիս Ադետոկունբոն էր, ով խաղում էր Լեբրոնի թիմում ՝ նա վաստակեց 35 միավոր: Դյուրանտի թիմում 26 միավորով ամենաարդյունավետը դարձավ Բրեդլի Բիլը, իսկ Քայրի Իրվինգը դաբլ-դաբլ գրանցեց՝ 24 միավոր, 12 փոխանցում:
Հանդիպման առաջին երեք քառորդներից յուրաքանչյուրը սկսվեց որպես առանձին խաղ՝ 0: 0 հաշվով: 4-րդ քառորդում 12 րոպեանոց հաշվիչը չաշխատեց, և նպատակին հասած առաջին թիմը դարձավ հաղթող: Դա որոշվել է հետևյալ կերպ. առաջին երեք քառորդներում առաջատար թիմի վաստակած միավորների քանակը (Լեբրոնի թիմն ուներ 146) գումարած 24 միավոր՝ ի պատիվ Կոբի Բրայանտի խաղային համարի, որը մահացավ 2020-ի սկզբին:
«Միլուոկի Բաքսի» հարձակվող Յանիս Ադետոկունբոն ճանաչվել է NBA All-Star խաղի MVP: Յանիսը դարձավ Լեբրոնի կազմի և ընդհանուր առմամբ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը `վաստակելով 35 միավոր: