«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ատլետիկոյի» դեմ Լա լիգայի 26-րդ տուրի խաղից հետո (1-1) խոսել վիճահարույց դրվագի մասին, որտեղ գնդակը դիպել էր տանտերերի պաշտպան Ֆելիպեի ձեռքին։
«Ինչպես միշտ, ես չեմ պատրաստվում ներքաշվել այդ խոսակցությունների մեջ։ Մենք գիտենք, որ մրցավարները բարդ աշխատանք են կատարում։ Մենք պետք է հարգենք նրանց որոշումը։
Խաղացողները տեսել էին, որ այնտեղ կար ձեռքով խաղ, բայց մրցավարը որոշեց, որ չկար»,-ասել է Զիդանը, ում խոսքն է մեջբերում Marca-ն։