«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը արձագանքել է այն շշուկներին համաձայն որոնց՝ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել մյունխենյան ակումբ։
«Կյանքում շատ բան է հնարավոր, ու ոչինչ բացառել չի կարելի։ Բայց սա ապագայի երաժշտություն է, ու նա «Բորուսիայի» հետ երկարաժամկետ պայմանագիր ունի։
Նա մի խաղացող է, որով անխոս, հետաքրքրվում են շատ լավ ակումբներ։ Ինչ վերաբերում է ապագային, ֆուտբոլում ամեն ինչ կարող է շատ արագ փոփոխվել։ Ահա թե ինչու այն ինձ հիմա հատուկ չի անհանգստացնում»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում