«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ մտադիր չէ զոհաբերել անգլիական Պրեմիեր-լիգան՝ հանուն Չեմպիոնների լիգայի.
«Մենք խաղում ենք «Ֆուլհեմի» հետ, իսկ 3 օր անց՝ «ՌԲ Լայպցիգի» հետ Չեմպիոնների լիգայում, ու մենք դեռ հաջորդ փուլի ուղեգիր չենք նվաճել: Ես հիմա չեմ կարող մտածել Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին, քանի որ մեզ բարդ խաղ է սպասվում ԱՊԼ-ում:
Կտեսնենք՝ ով կխաղա կիրակի, իսկ ով՝ չորեքշաբթի, բայց հարցն այն չէ, թե մենք դադարել են պայքարել Պրեմիեր-լիգայում: Դա երբեք տեղի չի ունենա: «Լիվերպուլը» չափազանց մեծ ակումբ է, ունի երկրպագուներ աշխարհի տարբեր անկյուններում: Մենք չենք խաղում փակ դռների ներքո՝ առանց տեսախցիկների, մեզ դիտում են երկրպագուները և մենք պատասխանատվություն ենք զգում:Մենք ամեն խաղին պետք է ներդնենք մեր ողջ ուժերը՝ հաղթանակի համար»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Այս պահին «Լիվերպուլը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակած 43 միավորով: Չեմպիոնների լիգայի գոտուց մերսիսայդցիներին 4 միավոր է բաժանում: