Գերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել է «Վոլֆսբուրգին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 8-րդ րոպեին բացել է տանտերերի ֆուտբոլիստ Քրիստոֆ Բաումարտները: «Հոֆենհայմի» կազմում հաշիվը հավասարեցրել է Վաուտեր Վեգորստը՝ 23-ին: «Հոֆենհայմի» կազմում հաղթական գնդակը խփել է Անդրեյ Կրամարիչը՝ աչքի ընկնելով առաջին կեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին:
Նշենք՝ «Վոլֆսբուրգը» խաղը ավարտել է 10 հոգով, երբ Պաուլո Օտավիոն ստացել է երկրորդ դեղին քարտն ու հեռացվել խաղադաշտից: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում հայտավորված է եղել հանդիպմանը, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:
Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» իր միավորների թիվը հասցրել է 30-ի՝ Բունդեսլիգայի մրաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնելով: «Վոլֆսբուրգը» 45 միավորով 3-րդն է