«Ատլետիկոյի» գլխավոր մարզիր Դիեգո Սիմեոնեն խոսել է վաղը Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ռեալի» դեմ խաղի մասին։
«Այս մրցաշրջանը հիանալի է։ Վաղը կհանդիպեն երկու թիմեր, որոնք նույն պայմաններում են գտնվում, երկուսն էլ գտնվում են մրցաշարային աղյուսակի վերևում։ Մենք կպայքարենք 3 միավորի համար, դա ակնհայտ է։ Առջևում դեռ շատ խաղեր կան։
Դեռ վերջերս բոլորն ասում էին, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» չեմպիոնական մրցավազքում ոչ մի շանս չունեն, իսկ հիմա նայեք՝ որտեղ են նրանք։ Գիտենք, որ սա շատ բարդ առաջնություն է»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Marca-ն: