Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Անդերսոնն ասել է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ հավաքական:
Շվեդիայի հավաքականի մարզիչը հայտնել է, որ ավելի վաղ դիմել է Զլատանին, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է: Մարզիչը նաև նշել է, որ դեռ ամեն ինչ ավարտված չէ:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ազգային թիմում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2016 թվականին: