Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին:
«Մբապպեն կարող է դառնալ իմ հետնորդը, և ես չեմ կատակում: Ես շատ բան եմ տեսնում նրա խաղում: Նա արագ մտածող է: Երբ գնդակը գալիս է, նա արդեն գիտի ՝ ինչ անել, ուր գնալ և ինչպես խաղալ ՝ լավագույն լուծումը գտնելու համար: Սրանք կարևոր հատկանիշներ են այսօրվա ֆուտբոլում»,- Պելեի խոսքերն է փոխանցում Pele Marca-ն:
Հիշեցնենք, որ Մբապպեն ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը «Մոնակոյից»:
Այս մրցաշրջանում Լիգա 1-ում հարձակվողը մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: