Բրազիլացի կիսապաշտպան Օսկարը հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ «Չելսի» ու ավարտել կարիերան այնտեղ։
«Ես մտածում եմ «Չելսիում» կարիերաս ավարտելու մասին, որովհետև իմ լավագույն ժամանակները եղել են հենց Լոնդոնում։ «Չելսին» օգնել է ինձ կատարելագործվել ու իրականացնել երազանքը․ խաղալ Չեմպիոնների լիգայում, աշխարհի առաջնությունում, հաղթել Պրեմիեր լիգան։
«Չելսիում» շատ ընկերներ են մնացել։ Եթե շանս լինի վերադառնալու «Չելսի» ու ավարտել կարիերան այնտեղ, կիրականանա իմ երազանքը։ Իհարկե, «Չելսին» չի սիրում գնել տարեց խաղացողների, ինչը նորմալ է Եվրոպայի լավագույն թիմերի համար։ Բայց ես ուզում եմ փորձել ամբողջ ուժերովս ու պահել ինձ լավ մարզավիճակում, որպեսզի վերադառնամ Լոնդոն»,-ասել է Օսկարը talkSPORT ռադիոկայանի հետ զրույցում։
Օսկարը հանդես է եկել «Չելսիում» 2012-ից 2017 թվականների ընթացքում, ինչից հետո տեղափոխվել է չինական «Շանհայ ՍԻՊԳ» ակումբ 60 միլիոն եվրոյի դիմաց։