Երեկ ՝ մարտի 4-ին, «Էնֆիլդ» մարզադաշտում տեղի ունեցավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Լիվերպուլ» — «Չելսի» կենտրոնական հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց հյուրերի` 1:0 հաշվով հաղթանակով:
Ինչպես գրել է Opta Joe-ն ՝ «Լիվերպուլը» 2021 թ.-ին Պրեմիեր լիգայի 11 խաղում վաստակել է ընդամենը 10 միավոր, և միայն «Վեսթ Բրոմվիչը» (9), «Նյուքասլը» (7) և «Սաութհեմփթոնը» (4) տարեսկզբից ավելի քիչ միավոր են վաստակել, քան Յուրգեն Կլոպի թիմը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լիվերպուլի» խաղացողները զիջել էին «Բարնլիին» (0:1), «Բրայթոնին» (0:1), «Մանչեսթեր Սիթիին» (1:4) և «Էվերթոնին» (0:2):
«Լիվերպուլը» 27 խաղում վաստակել է 43 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում է: «Չելսին» (47) 4-րդ տեղում է: