«Քարդիֆ Սիթիի» գլխավոր մարզիչ Միկ Մաքքարտին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ․ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
62-ամյա իռլանդացին հունվարի 23-ին է նշանակվել «Քարդիֆի» գլխավոր մարզչի պաշտոնում ու այդ ժամանակվանից ի վեր թիմը ոչ մի պարտություն չի ունեցել Չեմպիոնշիփում։ Ակումբը 10 խաղ է անցկացրել՝ տանելով 7 հաղթանակ, 3 խաղ էլ ավարտելով ոչ-ոքի։
«Քարդիֆ Սիթին» 34 խաղից հետո 53 միավոր է վաստակել ու Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում։