«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է հեռանալ ակումբից հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին գրում է Le10Sports-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»: Միլանյան ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի հունիս: Վիդալի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Ա Սերիայի 21 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ: