Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի ընդունեց «Սևիլիային» և հաղթեց 3:0 հաշվով:
Տանտերերի կազմում հաշիվը բացեց Ուսման Դեմբելեն՝ 12-րդ րոպեին: 94-րդ րոպեին Պիկեն խփեց 2-րդ գոլը՝ դիմակայությունում հաշիվը դարձնելով 2:2:
Եզրափակչի ուղեգրի համար պայքարը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի հենց առաջին րոպեին Բրեյթուայթը գրավեց հյուրերի դարպասը:
Այսպիսով, կատալոնյան թիմը դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Ատլետիկ Բիլբաո»-«Լևանտե» զույգի հաղթողի հետ: