«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը ասել է, որ թիմի հետ ցանկանում է տիտղոս նվաճել։
«Մեր թիմը շատ էնտուզիազմ ունի, մենք ուզում ենք հեռուն գնալ ու հաջողության հասնել։ Ոչ ոք չի կարող մեզնից խլել մտադրությունը, մենք ապրում ենք դրանով ու մրցակցությամբ։ Մի քանի օրից պարզ կլինի, թե ինչի ենք մենք ունակ։
Խաղացողները միշտ ցանկություն ունեն։ Ես տեղափոխվել եմ «Ատլետիկո», մի թիմ, որը վաղուց տիտղոսներ չի նվաճել։ Դա անելը իմ ցանկություններից մեկն է։
Ես միշտ ապրել եմ, որպեսզի լինեմ մրցունակ, միշտ ցանկացել եմ արդյունք ցույց տալ ու առաջադիմել։ Ես մի ակումբ եմ տեղափոխվել, որտեղ, ինչպես համարվում է, շատ գոլեր խփելը բարդ է։ Բայց հաշվի առնելով խաղացողների վարպետությունը, դա հեշտ առաջադրանք է դառնում»,-Սուարեսի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։