«Ռեալը» սկսել է նախապատրաստվել առաջիկա կիրակի կայանալիք մադրիդյան դերբիին։ «Վալդեդեբաս» մարզաբազայում «արքայական» ակումբը անցկացրել է շաբաթվա առաջին մարզումը։
«Ռեալի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի ավագ Սերխիո Ռամոսն ու Կարիմ Բենզեման այսօր աշխատել են թե՛ դաշտում, թե՛ մարզասրահում։ Նրանք աշխատել են նաև գնդակով ու շարունակում են ապաքինվել։
Էդեն Ազարն ու Դանի Կարվախալը շարունակում են վերականգնողական աշխատանքները։
Կիրակի «Ռեալը» հյուրընակլվելու է «Ատլետիկոյին»։ Առայժմ հարցականի տակ է, թե արդյոք Բենզեման կարող է մասնակցել այդ խաղին։ Ռամոսի մասնակցությունը քիչ հավանական է թվում։