«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը վերջին տարիներին դարձել է մադրիդյան թիմի ամենակարևոր ֆիգուրներից մեկը։ Դժվար է պատկերացնել «արքայական» ակումբի կիսապաշտպանությունը առանց գերմանացի մեքենայի։
Կրոսի փոխանցումների ճշգրտության վերաբերյալ տպավորիչ ցուցանիշներ է հրապարակել իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 2014 թվականին «Ռեալ» տեղափոխվելուց հետո Կրոսը Եվրոպայի ամենաանվտանգ ֆուտբոլիստն է գնդակով։
Նա կատարել է 21,057 փոխանցում՝ 93,34 տոկոս խելահեղ ճշգրտությամբ։