Այսօր, ՀՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է «Լոռիին»:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1։ Նախ, տանտերերի կազմում գոլով աչքի ընկավ Նիկիտա Տանկովը, իսկ քիչ անց պատասխան գոլի հեղինակ դարձավ հյուրերի նորեկ Լիման։
Հիշեցնենք, որ այս խաղից առաջ տանտերերն իրենց ակտիվում ունեն 21 միավոր և կիսում են 2-3 տեղերը «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ հյուրերը մեկ միավոր պակաս ունեն և 4-րդն են մրցաշարային աղյուսակում։