«Միլանի» նոր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատմել է իտալական թիմի երկրպագուների հանդեպ իր վերաբերմունքի մասին.
«Ես շատ եմ հարգում երկրպագուներին, ու նրանք իրավունք ունեն ինձ քննադատելու: Իսկ ինձ համար դա լրացուցիչ խթան կլինի ամեն ինչ ավելի լավ անելու համար:
Ես երբեք էջ չեմ ունեցել սոց.ցանցերում, ու ես մինչև հիմա դրանցից չեմ օգտվում:
Նախընտրում եմ գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր նայում են աչքերիդ մեջ, երբ խոսում են քո մասին:
Մենք պետք է ցույց տանք մեր առավելագույնը, որպեսզի վերադարձնենք մեր երկրպագուներին»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ «Միլանի» երկրպագուները, դժգոհ լինելով Պիոլիի նշանակումից, Թվիթերում սկսել էին օգտագործել #PioliOut հեշթեգը, ընդ որում դա արել էին նախքան մասնագետի նշանակումը: