ԱՊԼ 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Վեսթ Հեմին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Խաղի 30-րդ րոպեին Կևին Դե Բրույնեի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ռուբեն Դիաշը։ Առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Մայքլ Անտոնիոն հավասարեցրեց հաշիվը։
«Քաղաքայիններին» հաղթանակ պարգևեց Ջոն Ստոունզը 68-րդ րոպեին։
Սա Գվարդիոլայի սաների 14-րդ անընդմեջ հաղթանակն էր։
«Սիթին» 62 միավորով միանձնյա գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Վեսթ Հեմը» 45 միավորով 4-րդն է։