«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ստիպված է եղել ժամանակից շուտ դադարեցնել մամուլի ասուլիսը։
Հոլանդացի մասնագետի քթից արյուն է եկել վաղը «Սևիլյայի» դեմ կայանալիք խաղից առաջ լրագրողների հետ շփման ժամանակ։ Կումանը դժվար է շնչել, հետո հանել թաշկինակը արնահոսությունը դադարեցնելու համար։ Տեսնելով, որ այն չի դադարում «Բարսելոնայի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը դադարեցրել է ասուլիսը։
Հարկ է նշել, որ դրանից մի քանի վայրկյան առաջ Կումանին հարցրել են կատալոնական ակումբում նրա ապագայի մասին, ինչին նա պատասխանել է․
«Գիտեմ, որ «Բարսելոնայի» մարզիչների վրա մեծ ճնշում է գործադրվում, եթե նա չի հաղթում։ Մեղավորը մարզիչն է համարվում։ Ես ջանք չեմ խնայում, որ շտկեմ իրավիճակը։ Ես երբեք չեմ մտածում պարտության մասին, այլ միշտ՝ հաղթանակի»,- Կումանի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Սա առաջին դեպքը չէ, երբ մամուլի ասուլիսի ժամանակ Կումանի քթից արնահոսություն է սկսվում։