Շանհայում շարունակվում է ATP 1000 շարքի մրցաշարը։ Այսօր ավարտվեցին 1/16 եզրափակչի բոլոր հանդիպումները։ Ուժեղագույն թենիսիստները շարունակում են պայքարը մրցաշարում։
Այսպիսով, 1/8 եզրափակչում սպասվում են մի շարք հետաքրքիր հանդիպումներ։ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մրցելու է Ջոն Իզների հետ։ Ռոջեր Ֆեդերերը խաղալու է Դավիդ Գոֆենի դեմ, ում հետ հանդիպել էին US Open-ի 1/8 եզրափակչում ևս։ Կարեն Խաչանովը մրցելու է Ֆաբիո Ֆոնինիի հետ, Դանիլ Մեդվեդևի մրցակիցը Վասեկ Պոսպիշիլն է։
Շանհայ ATP Մասթերս-1000 1/8 եզրափակիչ
Նովակ Ջոկովիչ – Ջոն Իզներ
Հուբեր Հուրկաչ – Ստեֆանոս Ցիցիպաս
Դանիլ Մեդվեդև – Վասեկ Պոսպիշիլ
Կարեն Խաչանով – Ֆաբիո Ֆոնինի
Ռոբերտո Բաուտիստա Ագուտ – Մատեո Բերետինի
Նիկոլոզ Բասիլաշվիլի – Դոմինիկ Տիմ
Ալեքսանդր Զվերև – Անդրեյ Ռուբլյով
Ռոջեր Ֆեդերեր – Դավիդ Գոֆեն