«Ռեալի» դարյպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է իր թիմի հաղթանակը ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» հետ խաղում: 17-րդ րոպեին «Ատալանտայի» կազմում հեռացվեց Ռեմո Ֆրոյլերը՝ Ֆերլան Մենդիի նկատմամբ կանոնները խախտելու համար, իսկ խաղավարտին՝ 86-րդ րոպեին, Մենդին հեղինակեց այս խաղի միակ ու հաղթական գնդակը.
«Չէի սպասում նման հանգիստ գիշեր իմ դարպասի մոտ: Կարմիր քարտն օգնեց այնքանով, որ նրանք չկարողացան շատ հարձակվել ու խաղում էին հակագրոհների վրա: Այս շաբաթ մենք շատ ենք աշխատել ստանդարտ իրավիճակների վրա. գիտեինք, որ նրանք ամուր պաշտպանություն ունեն»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 16-ին Մադրիդում: