Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չի շտապում հրաժարվել իր սերբ ֆուտբոլիստ Նեմանյա Մատիչի ծառայություններից, հաղորդում է Sky Sports-ը:
Փորձառու ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոն» և Միլանի «Ինտերը», սակայն, անգլիական ակումբը մերժել է նրանց առաջարկները, քանի որ «Յունայթեդում» բազմաթիվ վնասվածքներ կան և Մատիչը կարող է օգտակար լինել թիմին:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Մատիչը 5 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: