«Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի համար ՀՊԼ 7-րդ տուրից հետաձգված ՝ «Լոռիի» հետ խաղը հոբելյանական էր:
33-ամյա ֆուտբոլիստն այսօր իր 300-րդ խաղն անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:
Հիշեցնենք՝ սա Հայաստանի առաջնությունում երևանյան թիմի 50-րդ հաղթանակն էր Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» միավորների քանակը հասցրեց 21-ի և շրջանցելով վանաձորյան թիմին՝ դուրս եկավ 3-րդ տեղ: