ՀՊԼ 7-րդ տուրից հետաձգված խաղում Վանաձորի Ֆուտբոլի ակադեմիայում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Լոռիին»:
Սա Հայաստանի առաջնությունում երևանյան թիմի 50-րդ հաղթանակն էր Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» միավորների քանակը հասցրեց 21-ի և շրջանցելով վանաձորյան թիմին՝ դուրս եկավ 3-րդ տեղ: