ՀՊԼ 7-րդ տուրի հետաձգված խաղում Վանաձորի Ֆուտբոլի ակադեմիայում «Լոռին» մրցում է Երևանի «Ալաշկերտի» հետ:
Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաշվի մեջ առջևում են նվազագույն հաշվով:
Խաղի հենց մեկնարկից Խաշմանյանի թիմը նետևեց գրոհի ու 2-3 լավ շանս ուներ դարպասը գրավելու:
30-րդ րոպեին Դավիդ Դավիդյանը կոպիտ խաղաց մրցակցի ֆուտբոլիստի հետ և հեռացվեց խաղադաշտից: 10 հոգով մնացած «Ալաշկերտին» հաջողվեց մինչև ընդմիջման գնալը բացել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Նիկիտա Տանկովը:
Թիմերի մեկնարկային կազմերն ու խաղի ուղիղ հեռարձակումն՝ այստեղ: