NBA-ի կանոնավոր առաջնությունում «Դենվեր Նագեթսը» 111։106 հաշվով հաղթեց «Պորտլենդին»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Նիկոլա Յոկիչն էր, ով վաստակեց 41 միավոր: «Պորտլենդի» կազմում Դեմիեն Լիլարդը դաբլ-դաբլ գրանցեց 25 միավորով ու 13 փոխանցմամբ: «Պորտլենդը» պարտվել է իր երրորդ խաղում անընդմեջ:
Մեկ այլ խաղում «Լոս Անջելես Կլիպերսը» վստահորեն հաղթեց «Վաշինգտոնին»՝ 135:116: Հաղթողների կազմում Կավայ Լեոնարդը վաստակեց 32 միավոր:
Բրուքլին Նեթսը 127: 118 հաշվով հաղթեց Սակրամենտո Քինգսին: Ջեյմս Հարդենը թրիփլ-դաբլի հեղինակ դարձավ՝ 29 միավոր, 14 փոխանցում և 11 խափանում:
Միլուոկի — Մինեսոտա — 139: 112
Տորոնտո — Ֆիլադելֆիա — 102: 109
Դալլաս — Բոստոն — 110: 107
Նյու Յորք — Գոլդեն Սթեյթ — 106: 114
Քլիվլենդ — Ատլանտա — 112: 111
Օրլանդո — Դեթրոյթ — 93: 105