Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը վարձակալել է «Բարսելոնայի» հարձակվղ Լիոնել Մեսսիի մասնավոր ինքնաթիռը, որպեսզի մեկնի Մեքսիկա, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ընտրվել է Մեսսիի ինքնաթիռը, քանի որ այն համապատասխանում է կորոնավիրուսի հետ կապված բժշկական բոլոր պահանջներին:
Ինքնաթիռի 4-օրյա վարձակալությունն արժեցել է 160 հազար դոլար: Մեսսին 2018 թվականին է ձեռք բերել 15 մլն եվրոյի դիմաց ԱՄՆ-ում: Ինքնաթիռը մշտապես գտնվում է Մեսսիի հայրենի՝ Ռոսարիո քաղաքի օդանավակայանում: