Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն ու գլխավոր տնօրեն Օսկար Գրոն Քաթարում հանդիպել են «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիին, հաղորդում է Sky Sports-ը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են կատալոնացի մասնագետի «Բարսելոնան» գլխավորելու հնարավորությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» չի պատրաստվում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին:
Հավելենք, որ 19 տուրից հետո Լա լիգայում «Բարսելոնան» ու «Ռեալն» ունեն 40-ական միավոր: