Պորտուգալիայում որոշվել է Պրիմերայի 20-րդ տուրի ամենագեղեցիկ գոլը: Դա «Բրագայի» կիսապաշտպան Ժոաու Նովայշի գոլն է, ով փետրվարի 21-ին տնային խաղում գոլ խփեց «Տոնդելայի» դարպասը:
Առաջին խաղակեսի վերջում Նովայշը հեռահար հարվածով տպավորիչ գոլ խփեց: Այս գոլի շնորհիվ գրանցվեց 3: 0 հաշիվ՝ հօգուտ Բրագայի: Հանդիպման վերջնական արդյունքը 4:2 է: