«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը արձագնքել է այն շշուկներին համաձայն որոնց՝ ինքն ու թիմակից Ալիսոն Բեքերը կռիվ են արել։
ԱՊԼ 24-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղում, «կարմիրները» 1-3 հաշվով պարտություն կրեցին, իսկ գոլերից մեկը բաց թողեցին բրազիլացի դարպասապահի ու ակումբի նորեկ պաշտպան Օզան Կաբակի միմյանց չհասկանալու պատճառով։ Հաղորդվում էր, որ խաղից հետո Ռոբերտսոնը բողոքել էր Ալիսոնին, ինչի արդյունքում ֆուտբոլիստները կռվել էին։
«Բռնցքամարտիկի նման չեմ, չէ՞։ Ես ու Ալիսոնը վերջին մարդիկ ենք, որ կկռվենք հանդերձարանում։ Կարծում եմ՝ մարդիկ ուղղակի տանը նստած են ու ձանձրանում են։ Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը հորինել է սա։ Ինձ դուր եկավ, որ այդ պատմության մեջ հենց ես էի վնասված շրթունքով մնացել։ Ես կնախընտրեի, որ հակառակը լիներ, բայց այդ հեքիաթասացներն իրենց ձևով են ընտրել։ Մեր մասին ինչ-որ անհեթեթություն են գրում, ու մեզ ուղղակի պետք է դրանից հեռու մնալ»,-Ռոբերտսոնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։




























































