Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Կռիլյա Սովետովը» հաղթեց «Խիմկիին»: Հանդիպումը տեղի ունեցավ Խիմկիում եւ ավարտվեց 0:4 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը հայտավորված չէր այսօրվա հանդիպմանը։
8-րդ րոպեին Իվան Սերգեևը 11 մետրանոցից գրավեց դարպասը: Երկրորդ խաղակեսում հաշիվը կրկնապատկեց Դմիտրի Ցիպչենկոն, ով աչքի ընկավ խաղի 62-րդ րոպեին: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեցին Եգոր Գոլենկովն ու Նիկիտա Չերնովը:
Նշենք, որ 19-րդ րոպեից Միխայիլ Տիխոնովին հեռացնելուց հետո Խիմկին խաղում էր 10 հոգով:
Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Ախմատը», «Սոչին», «Լոկոմոտիվը», ԲԿՄԱ-ն, «Դինամոն» ու «Արսենալը»: