Ավստրալիայի Մելբուռն քաղաքում բնակվող նորապսակները զարմացել են, երբ հարյուրավոր լրագրողներ և թենիսի երկրպագուներ հայտնվել են իրենց հարսանեկան արարողությանը, որը տեղի ունեցել է քաղաքի լողափերից մեկում:
Պարզվել է, որ միաժամանակ լողափում սկսվել է աշխարհի առաջին ռակետի՝ սերբ Նովակ Ջոկովիչի ֆոտոսեսիան, ով դարձավ Australian Open-ի հաղթող:
Արդյունքում, հարսանիքի ծրագրերը խափանվեցին: Լրագրողները ողողեցին լողափը, և ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր ոչ թե հարսնացուի և փեսայի վրա, այլ Ջոկովիչի, ով դարձավ Ավստրալիայի բաց առաջնության իննակի չեմպիոն: Նորապսակները մի փոքր շփոթված տեսք ունեին:
Ջոկովիչը, ով արդեն հաղթել է «Մեծ սաղավարտի» 18-րդ մրցաշարում, լուսանկարվել է գավաթով և ինքնագրեր ստորագրել: Australian Open-ի եզրափակչում Ջոկովիչը 7: 5, 6: 2, 6: 2 հաշվով հաղթեց ռուս Դանիլ Մեդվեդևին: