«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ 25-րդ տուրում «Արսենալի» դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակը։
«Ինչպես սպասում էինք՝ այսօր մեզ համար հեշտ չէր։ Շատ դիմացանք։ Միկել Արտետայի «Արսենալի» հետ խաղալը հեշտ չէ։ Այս հաղթանակի վաստակն իմ ֆուտբոլիստներինն է։ Միկել Արտետան ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտի։ Նա հիանալի մարզիչ է։ Սա չեմ ասում, որովհետև նա իմ ընկերն է։ Նա շատ խելացի է։ Ես շատ բան եմ սովորում՝ նրա թիմին հետևելով։ Այսօր էլ իմացա ինչ-որ բան, որն ապագայում կարող եմ օգտագործել։
Մարդիկ նայում են մեր հաղթանակների շարքին ու մտածում են, թե դա հեշտ է։ Ես դա չէի սպասում։ Ավելի քան երախտապարտ եմ խաղացողներիս, որ նրանք կան»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։