Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակչի խաղում «Ռոստովը» պարտվել է «Ախմատին»: Հանդիպումը կայացել է Դոնի-Ռոստովի «Ռոստով Արենա» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով:
19-րդ րոպեին «Ախմատի» կիսապաշտպան Բերնարդ Բերիշան բացել է հանդիպման հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Երկրորդ կեսի մեկնարկում Գրոզնիի թիմի կազմում երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել Մաքսիմ Նենախովը: Խաղավարտին էլ՝ 82-րդ րոպեին, «Ռոստովի» կազմում 11-մետրանոցը չի կարողացել անվրեպ իրացնել Նորմանը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» հարձակվող Խորեն Բայրամյանը պահեստայինների նստարանից է սկսել հանդիպումը՝ փոխարինման մտնելով 63-րդ րոպեին:
«Ռոստովն» այս փուլից էր սկսել պայքարը, սակայն դուրս մնաց Գավաթի խաղարկությունից: