Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գրավել է «Կադիսի» դարպասը: Արգենտինացի հարձակվողը 32-րդ րոպեին անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը: Այսպիսով, «Կադիսը» դարձել է 81-րդ թիմը, որի դարպասը Մեսսին գրավել է իր կարիերայի ընթացքում:
Մեսսին «Բարսելոնայի» կազմում ընդհանուր առմամբ 89 թիմի դեմ է խաղացել: Բացի դա, «Կադիսը» դարձել է Իսպանիայի առաջնության 38-րդ թիմը, որի դարպասը 33-ամյա արգենտինացին գրավել է:
Ընդհանուր առմամբ, Մեսսին «Բարսելոնայի» կազմում 760 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 654 գոլի և 286 գոլային փոխանցման հեղինակ: Մեսսին «Բարսելոնայի» կազմը համալրել է 2005 թվականին: Այդ ժամանակից ի վեր նա 6 «Ոսկե Գնդակ» է նվաճել, 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Նա նաև 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Հիշեցնենք՝ Մեսսիի խփած գոլը բավական չի եղել հաղթանակի համար: «Բարսելոնան» ու «Կադիսը» ոչ-ոքի են խաղացել՝ 1-1: