Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Կադիսին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը: Հանդիպման հաշիվը խաղի 32-րդ րոպեին բացել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը:
Ի դեպ, Մեսսիի համար սա «Բարսելոնայի» կազմում Պրիմերայում 506-րդ հանդիպումն էր։ Մեսսին այս ցուցանիշով շրջանցել է Չավիին (505) ու դարձել կատալոնական ակումբի կազմում Լա լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։
«Կադիսի» ֆուտբոլիստները պարտությունից կարողացել են խուսափել խաղավարտին խփած գոլի շնորհիվ. 89-րդ րոպեին դարձյալ 11-մետրանոց է նշանակվել, այս անգամ «Բարսելնայի» դարպասին ու Ալեյքս Ֆերնանդեսն այն անվրեպ է իրացրել:
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» իր միավորների թիվը հասցրել է 47-ի և շարունակում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնել: «Կադիսը» 25 միավորով բարձրացել է 14-րդ հորիզոնականը: